ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը հայտնել է, թե որ դեպքում է հնարավոր ԱՄՆ մուտքի մշտական արգելք
06.08.2026,
09:37
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունն անդրադարձել է ԱՄՆ մուտքի մշտական արգելքի թեմային
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
«Եթե սահմանվածից երկար մնաք Միացյալ Նահանգներում, դա կարող է հանգեցնել հետագայում ԱՄՆ մուտքի մշտական արգելքի։ Հյուպատոսական պաշտոնյաներին հասանելի են մուտքի/ելքի մասին տեղեկությունները, և ձեր թույլ տված խախտումները նրանց ուշադրությունից չեն վրիպի», - նշված է հայտարարության մեջ։
Կարդացեք նաև․ Սոցցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ են տարածվում․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է

