Հայաստանում երեք նախարարություն կանվանափոխվի

06.08.2026, 10:31
ՀՀ կառավարությունը խորհրդարան կներկայացնի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկում է փոփոխել երեք նախարարության անուն
Հայաստանում երեք նախարարություն կանվանափոխվի
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ կառավարությունը խորհրդարան կներկայացնի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկում է փոփոխել երեք նախարարության անուն։

Ըստ նախագծի՝ առաջարկվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություննը՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, իսկ Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն: