ԱԱԾ տնօրենը, ՊՊԾ և ԱՀԾ պետերը վերանշանակվել են
06.08.2026,
14:23
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԱԱԾ տնօրենը, ՊՊԾ և ԱՀԾ պետերը վերանշանակվել են իրենց պաշտոններում
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԱԱԾ տնօրենը, ՊՊԾ և ԱՀԾ պետերը վերանշանակվել են իրենց պաշտոններում։
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում վերանշանակվել է Անդրանիկ Սիմոնյանը, Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում՝ Արթուր Գասպարյանը, իսկ Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնում՝ Քրիստինե Գրիգորյանը։

