Պայթյուն` բենզալցակայանում․ ըստ նախնական տվյալների՝ կա 2 տուժած
06.08.2026,
14:00
Սարդարապատ բնակավայր տանող ճանապարհին՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։25-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ բնակավայր տանող ճանապարհին՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայութունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ կա երկու տուժած։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, պայթյունը տեղի է ունեցել բենզալցակայանի տարածքում՝ հողի տակ տեղադրված բենզինի բաքում։

