Երևանում 36-ամյա անձը գիշերը մեքենայից գողություն է կատարել՝ պատճառելով 1մլն դրամի վնաս (ՎԻԴԵՈ)

04.08.2026, 20:39
Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է ոստիկանություն՝ հետը բերելով գողոնը. ՎԻԴԵՈ

Երևանում 36-ամյա անձը գիշերը մեքենայից գողություն է կատարել՝  պատճառելով 1մլն դրամի վնաս (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 13-ի առավոտյան ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Դավթաշենի իրենց շենքի մոտ կայանված մեքենայից գողացել են դիմացի հատվածի դետալներ, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գիշերը ավտոկայանատեղիում հանել-տարել են մեքենայի թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցը՝ պատճառելով մոտ մեկ միլիոն դրամի վնաս։

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցի 36-ամյա բնակիչը։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին՝ հետը բերելով գողոնը։

Նախաքննությունը շարունակվում է։

Կարդացեք նաև. Պարտքի շուրջ վեճից հետո մազերը կտրելով «պատժել են»․ քրեական ենթամշակույթին պատկանող անձանց գործը դատարան ուղարկելու փուլում է