Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում

10.08.2026, 10:40
5-րդ խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 10-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում ընթացող 2026 թ.-ի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Պատանիների առաջնությունում 4 խաղափուլից հետո միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը և գրոսմայստեր Էմին Օհանյանը ունեն 3.5 միավոր և կիսում են 1-3-րդ հորիզոնականները:

Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը նույնպես ունի 3.5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները։

Ինչպես  նշում են Ֆեդերացիայից, 5-րդ խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 10-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին: