Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգն ու տարածաշրջանային իրավիճակը
11.08.2026,
13:38
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ։
Կարդացեք նաև․ ՀԱՊԿ–ում Հայաստանին ձայնի իրավունքից հնարավոր զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին

