68 տարեկանում մահացել է Լիոնել Մեսսի հայրը
08.08.2026,
16:29
Մահացել է Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռոսարիո քաղաքի կլինիկայում մահացել է Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը, հայտնում է արգենտինական Infobae թերթը:
Խորխե Մեսսին 68 տարեկան էր, նա երկար ժամանակ պայքարում էր հիվանդության դեմ, թե կոնկրետ որ՝ չի հստակեցվում:

