Հրապարակվել է 2026-ի առաջին կիսամյակում նորածինների ամենատարածված անունների ցանկը
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում ծնված նորածինների ամենատարածված անունների ցանկը:
Ընթացիկ տարվա օգոստոսի 5-ի դրությամբ՝ ցուցակը բազմամյա ավանդույթի համաձայն գլխավորում են Նարեն և Դավիթը: Առաջին անունով անվանակոչել են 257 նորածին աղջկա, իսկ երկրորդով՝ 499 տղայի:
Աղջիկների ամենատարածված անունների հնգյակում ներառվել են Լյուսեն (223), Անգելինան (202), Արփին (199) և Մարիան (195), իսկ տղաների ամենատարածված անունների հնգյակում են Նարեկը (298), Հայկը (264), Միքայելը (257) և Արեգը (253):
Տղաների անունների թվում հանդիպում են կրճատ անուններ՝ Լեո (233 երեխա՝ տարածվածությամբ յոթերորդ անունը) և Ալեքս (22-րդ տեղ, 82 երեխա): Օտարերկրյա անուններից տարածված են Ռոբերտը (250), Մարկը (211), Դանիելը (154), Ռաֆայելը (61), Հենրին (56), Ալենը (56), Էրիկը (43), Ալեքսանդրը (40) և Մենուան (40): Ամենաքիչ տարածված անուններից են Սեմը (28), Գրիգորը (29) և Ալբերտը (30):
Ինչ վերաբերում է աղջիկների անուններին, ապա փոխառված օտարերկրյա անունների թվում ամենատարածվածներից մեկը Ամելին է (150): Տարածված են նաև այնպիսի օտարերկրյա անուններ, ինչպիսիք են Մարին (142), Եվան (133), Աննան (118), Արիանան (105), Լյուսին (91), Էլենը (90), Յանան (87), Ադելինան (82), Էմիլին (82), Սառան (81), Ադրիանան (78), Լեան (78), Սոֆին (75), Միլան (71), Էլինան (69), Ադելը (54), Արինան (53), Միլենան (46), Նատալին (45), Մերին (38), Արիան (34), Միլանան (34), Լինան (27) և Վիկտորիան (27): Ամենաքիչ տարածված անուններից են Ագապին (26), Գաբրիելան (26) և Մալենան (27):
Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 281 երեխա, որոնցից 6 767-ը՝ աղջիկ, իսկ 7 514-ը՝ տղա:

