Նախորդ շաբաթ Երևանի երեք վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման

08.08.2026, 10:15
Երևանի երեք վարչական շրջանում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
Նախորդ շաբաթ Երևանի երեք վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը (2026թ․)։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,

  • Արաբկիրում՝ հուլիսի 29-30-ը և օգոստոսի 2-ին,

  • Նոր Նորքում՝ հուլիսի 30-ին,

  • Շենգավիթում` չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ հուլիսի 31-ին և օգոստոսի 2-4-ը,

  • Նոր Նորքում՝ հուլիսի 29-31-ը, օգոստոսի 2-ին և 4-ին,

  • Արաբկիրում և Շենգավիթում` չեն գերազանցել։ 

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Կարդացեք նաև․ երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում