Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում

07.08.2026, 19:57
Երևանի կենտրոնում օգոստոսի 10–ից երթևեկության փոփոխություն է նախատեսված
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 10–ից երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնում։

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, օգոստոսի 10-ից տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ապահովելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սայաթ – Նովայի պողոտայում, մասնավորապես` Սայաթ – Նովա 6 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սայաթ-Նովայի պողոտա – Աբովյան փողոցի խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի։ 

Բացի այդ, Սայաթ-Նովայի պողոտայի երթևեկելի ուղեմասի 1-ին գոտիով Տերյան փողոցի կողմից դեպի Սայաթ – Նովայի պողոտա – Աբովյան փողոցի խաչմերուկ ընթացող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկազմակերպվի միայն աջ ուղղությամբ:

Կարդացեք նաև․ Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ բախման հետևանքով Kia–ն կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է մեքենայում և տեղում մահացել