Դիլիջանում համայնքային տրանսպորտը աշակերտների և ուսանողների համար կդառնա անվճար

07.08.2026, 20:25
Սեպտեմբերի 1-ից Դիլիջանի համայնքային երթուղային տրանսպորտն անվճար կլինի աշակերտների և ուսանողների համար
Դիլիջանում համայնքային տրանսպորտը աշակերտների և ուսանողների համար կդառնա անվճար

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Դիլիջան համայնքի ավագանու որոշմամբ` սեպտեմբերի 1-ից համայնքային երթուղային տրանսպորտն անվճար կլինի աշակերտների և ուսանողների համար, հայտնում են Դիլիջանի համայնքապետարանից:

«Տեղեկացնում ենք, որ համայնքային երթուղային տրանսպորտի ուղեվարձը չի փոփոխվել և չի փոփոխվելու։

Փոփոխությունը վերաբերում է միայն Դիլիջան համայնքի քաղաքային և գյուղական բնակավայրերի աշակերտներին ու ուսանողներին, որոնք համայնքի ավագանու որոշմամբ՝ սեպտեմբերի 1-ից համայնքային երթուղային տրանսպորտից կօգտվեն անվճար», - նշված է հայտարարության մեջ։

Կարդացեք նաև․ Երևանում մի շարք ավտոբուսների երթևեկը ժամանակավորապես կփոխվի Խանջյան փողոցում իրականացվող շինարարության պատճառով