Թուրք խոհարարը հրավիրել է ԱԺ նախագահին Ադանա՝ քաբաբ համտեսելու

07.08.2026, 11:15
Թուրք խոհարարը հրավիրել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին այցելել Ադանա և համտեսել քաբաբ
Թուրք խոհարարը հրավիրել է ԱԺ նախագահին Ադանա՝ քաբաբ համտեսելու

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Թուրքիայից խոհարար Ուղուր Այդընը Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին հրավիրել է այցելել Ադանա և փորձել տեղական քաբաբը, հայտնում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:

Առիթ է հանդիսացել Ռուբինյանի հայտարարությունը, որն արվել էր օգոստոսի 2-ին խորհրդարանի նիստում: Պատմելով «Հրանտ Դինք հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի» շրջանակում Թուրքիայում անցկացրած ժամանակի մասին՝ նա նշել էր, որ սիրում էր ուտել «Ադանա աեբաբ» և «Իսկենդեր»:

«Եթե բոլորը նստեն և քաբաբ ուտեն, խաղաղություն կհաստատվի և բոլոր հարցերը կլուծվեն: Մենք սիրում ենք մեր հարևաններին և պատրաստ ենք պատշաճ կերպով հյուրասիրել նրանց: Թող գան, և այստեղ՝ մեկ քաբաբի շուրջ, մենք վերջ կդնենք լարվածությանը», — նշել է Այդընը:

Կարդացեք նաև․ Տաջիկ մարտիկ Սուլեյման Մահմադովն այցելել է Եռաբլուր (ՎԻԴԵՈ)