Երևանի որոշ դեղատներում անվճար հասանելի կլինեն ՄԻԱՎ-ի ինքնաթեստավորման թեստեր

06.08.2026, 19:37
Երևանի ընտրված դեղատներում անվճար հասանելի կլինեն ՄԻԱՎ-ի ինքնաթեստավորման թեստեր
Երևանի որոշ դեղատներում անվճար հասանելի կլինեն ՄԻԱՎ-ի ինքնաթեստավորման թեստեր

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Երևանի ընտրված դեղատներում անվճար հասանելի կլինեն ՄԻԱՎ-ի ինքնաթեստավորման թեստեր։

Ծրագիրը համատեղ իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի և Alfa Pharm Pharmacy Chain-ի կողմից, հայտնում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից։

Կենտրոնից հայտնում են, որ OraQuick արագ թեստով ինքնաթեստավորում անցնելու համար անհրաժեշտ է դիմել ծրագրին մասնակցող դեղատան աշխատակցին։

Թեստավորումն անվճար է, անանուն է (չի պահանջվում տրամադրել անձնական տվյալներ), հեշտ կիրառելի է տնային պայմաններում, իսկ արդյունքը ստացվում է մոտ 20 րոպեում։ 

Ծրագրի մասնակից դեղատները գտնվում են հետևյալ հասցեներով՝ Մասնակից դեղատներ՝ Աբովյան 22, Մեսրոպ Մաշտոցի պողոտա 23, Վաղարշ Վաղարշյան 10։

Թեստի մասին հավելյան տեղեկություններ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։