Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն աճել է
07.08.2026,
10:31
Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն ավելանում է
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը, 2022 թ.-ի մարդահամարի հիման վրա ընթացիկ հաշվառման տվյալներով, 2026 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 3 103 900 մարդ՝ 2025 թ.-ի նույն ժամանակահատվածի 3 084 400 մարդու համեմատ: Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները:
Հայաստանի քաղաքային բնակչության թվաքանակը կազմել է 1 983 600 բնակիչ, ընդ որում՝ Երևանում՝ 1 120 300 բնակիչ: Գյուղական վայրերում բնակչության թվաքանակը կազմում է 1 149 500 մարդ:

