Երևանում մի շարք ավտոբուսների երթևեկը ժամանակավորապես կփոխվի Խանջյան փողոցում իրականացվող շինարարության պատճառով
06.08.2026,
23:38
Երևանում մի շարք ավտոբուսների երթևեկությունը ժամանակավոր կփոխվի Խանջյան փողոցում իրականացվող շինարարության պատճառով
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում մի շարք ավտոբուսների երթևեկությունը ժամանակավոր կփոխվի Խանջյան փողոցում իրականացվող շինարարության պատճառով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման շինարարությամբ պայմանավորված՝ օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00 - ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկ երթևեկության համար փակ է լինելու, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Կփոխվի հետևյալ ավտոբուսների երթևեկությունը․
- Թիվ 10 երթուղի – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա – Պապ թագավորի փողոց – Մաշտոցի պողոտա – Մոսկովյան փողոց – Աբովյան փողոց՝ շարունակությունը նույն ուղեգծով։ Հետադարձ՝ նույն երթուղով
- Թիվ 14 երթուղի – Տիգրան Մեծի պողոտա – Պապ թագավորի փողոց – Մաշտոցի պողոտա - Մոսկովյան փողոց – Աբովյան փողոց՝ շարունակությունը նույն ուղեգծով։ Հետադարձ՝ նույն երթուղով
- Թիվ 18 երթուղի – Կորյունի փողոց – Չարենցի փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով։ Հետադարձ՝ նույն երթուղով
- Թիվ 41 երթուղի - Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց - Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով։ Հետադարձ՝ նույն երթուղով
- Թիվ 46 երթուղի – Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց - Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով։ Հետադարձ՝ նույն երթուղով
- Թիվ 50 երթուղի - Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց - Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով։ Հետադարձ՝ նույն երթուղով
- Թիվ 74 երթուղի - Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց - Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով։ Հետադարձ՝ նույն երթուղով։

