Մանկական վազքից մինչև կիսամարաթոն. Վանաձորը պատրաստվում է մեծ վազքի
07.08.2026,
12:45
VMF Vanadzor Half Marathon-ը կկայանա օգոստոսի 23-ին Վանաձորում
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. VMF Vanadzor Half Marathon-ը կկայանա օգոստոսի 23-ին Վանաձորում, հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:
Միջոցառումը կազմակերպվելու է հետևյալ տարածություններով. 1 կմ՝ Kids Run (մանկական վազք), 5 կմ՝ Open Run (բաց վազք), 10 կմ՝ City Run (քաղաքային վազք) և 21,1 կմ՝ Half Marathon (կիսամարաթոն):
Տարիքը, փորձն ու պատրաստվածությունը կարևոր չեն. մեկնարկը բաց է բոլորի համար։

