Ինչո՞ւ ենք անընդհատ մտածում ուտելու մասին, ինչպե՞ս վերահսկել քաշը. Մանո Բրուտյանի խորհուրդները (ՎԻԴԵՈ)
17.08.2026,
21:15
Մարզիչ, սննդաբան Մանո Բրուտյանի հետ զրուցել ենք սննդային վարքի խանգարումների մասին, ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Ինչո՞ւ են որոշ մարդիկ անընդհատ մտածում ուտելու մասին, անգամ, երբ քաղցած չեն: Պարզվում է, անընդհատ ծամելու ցանկությունը ոչ թե ֆիզիոլոգիական սովի հետևանք է, այլ հոգեբանական քաղց՝ դրական էմոցիայի կարիք, որը լրացնում են սննդի միջոցով՝ ավելացնելով կիլոգրամները:
«Նովոստի–Արմենիա» գործակալության NewsArmenia Stories YouTube–յան ալիքով հեռարձակվող «Միֆեր առողջության մասին» հաղորդաշարի շրջանակում մարզիչ, սննդաբան Մանո Բրուտյանի հետ զրուցել ենք սննդային վարքի խանգարումների՝ Food Noise–ի & Mouth Hunger–ի մասին (Սննդային աղմուկ կամ Բերանի քաղց): Բրուտյանը տալիս է պրակտիկ խորհուրդներ, թե ինչպես ազատվել սննդային վարքի խանգարումներից:
Մանրամասները՝ տեսանյութում։

