Լիլիթ Մկրտչյանը դարձել է «Summer Prague Open 2026» մրցաշարի կանանց պայքարի հաղթող

17.08.2026, 19:37
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը դարձել է «Summer Prague Open 2026» մրցաշարի կանանց պայքարի հաղթող
Լիլիթ Մկրտչյանը դարձել է «Summer Prague Open 2026» մրցաշարի կանանց պայքարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը դարձել է «Summer Prague Open 2026» մրցաշարի կանանց պայքարի հաղթող։

Օգոստոսի 7-ից 15-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվեց «Summer Prague Open 2026» շախմատի միջազգային մրցաշարը, հայտնում են Հյաստանի շախմատի ֆեդերացիայից։

Մրցաշարի «A» խմբում Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել 6-րդ հորիզոնականը՝ գրավելով նաև առաջին հորիզոնականը կանանց պայքարում:

Կարդացեք նաև․ Երեք հաղթանակ մեկ օրում․ հայաստանցի 3 բռնցքամարտիկ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում են (ՖՈՏՈ)