«Ես Տիգրանաշենի մասին ոչինչ չեմ ասել, ասել եմ Քյարքիի մասին». Փաշինյան

03.09.2026, 14:23
Փաշինյանը, պատասխանելով Տիգրանաշենն Ադրբեջանին փոխանցելու պլանների մասին հարցին, հայտարարել է, որ ոչինչ չի ասել Տիգրանաշենի մասին, խոսել է Քյարքիի մասին
«Ես Տիգրանաշենի մասին ոչինչ չեմ ասել, ասել եմ Քյարքիի մասին». Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 3. սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Տիգրանաշենն Ադրբեջանին փոխանցելու պլանների մասին հարցին, հայտարարել է, որ ոչինչ չի ասել Տիգրանաշենի մասին, խոսել է Քյարքիի մասին (Տիգրանաշենի ադրբեջանական անվանումը - խմբ)։

«Ես Տիգրանաշենի մասին ոչինչ չեմ ասել, ասել եմ Քյարքիի մասին։ Ինչ որ ասել եմ, ասել եմ նաև նախընտրական շրջանում, խոսել եմ անկլավների մասին, որևէ նորություն դրանում չկա։ Մենք ասել ենք, որ ՀՀ տարածքը 29 743 քառ կմ է», - ասաց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։

Նա հայտարարեց, որ երբևէ Քյարքին և մյուս անկլավներն այդ հաշվարկի մեջ չեն եղել, փոխարենը դրանում եղել է և կա Արծվաշենը։

Վարչապետը հիշեցրեց, որ ինքը բազմիցս ասել է, որ այդ թեմայով չկա ոչ մի պայմանավորվածություն` ընդգծելով, որ այդ հարցի գլխավոր «նյուանսը» նյարդի զրոյացումն է։

«Երբ արտաքին աշխարհի համար ակնհայտ լինի, որ այս թեմայի շուրջ ՀՀ-ում նյարդ չկա, և դա հնաարվոր չէ օգտագործել, այդ հարցը կլուծվի հնարավոր լավագույն տարբերակով», - ընդգծեց Փաշինյանը։

Ավելի վաղ Փաշինյանը, անդրադառնալով անկլավների թեմային, հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է իրականացվի 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա, և այդ քարտեզների վրա Քյարքին (Տիգրանաշենը, խմբ․) Հայաստանի տարածք չէ։ Միաժամանակ նա նշել էր, որ Արծվաշենը Հայաստանի տարածք է։