Այնպես չէ` մենք համարում ենք, որ ռուսական ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի համարում, թե երկրում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը կենսական անհրաժեշտություն է։
«Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան ՀՀ-ից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարել», - ասաց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։
Միաժամանակ վարչապետը նշեց, որ այս ընթացքում հայկական կողմը ոչ մի անգամ չի բարձրացրել 102-րդ ռազմաբազայի հարցը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել իր ռազմաբազան Հայաստանի տարածքից, եթե այն այնտեղ պետք չէ։
«Եթե հայերը կարծում են, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան պետք չէ, մենք կհեռանանք թեկուզ վաղը։ Բայց Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Խնդրեմ։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ կողքին լինի ռուսական որևէ ռազմական թև, մենք կմնանք, կաշխատենք, կհամագործակցենք», - հայտարարել է Պուտինը Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

