Հայ լողորդի ռեկորդը՝ Սևանա լճում, Բազինյան եղբայրների հերոսությունն՝ ԱՄՆ–ում և հայ ըմբիշների հաղթանակը․ շաբաթվա լավ լուրերը

19.09.2026, 15:31
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (սեպտեմբերի 14–ից 18) լավ լուրերի ընտրանին
Հայ լողորդի ռեկորդը՝ Սևանա լճում, Բազինյան եղբայրների հերոսությունն՝ ԱՄՆ–ում և հայ ըմբիշների հաղթանակը․ շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (սեպտեմբերի 14–ից 18) լավ լուրերի ընտրանին։

Եվ այսպես․․․

Երևանում պարգևատրվել են «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի հաղթողները։

ԱՄՆ–ում Բազինյան եղբայրները նետվել են կրակով պատված ծերանոցի շենք և փրկել տարեցների կյանքը։

Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանը մի ծայրից մյուսը՝ սահմանելով ռեկորդ։

Ներկայացվել են Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզաշապիկները։

Հայ ըմբիշները 9 մեդալ են նվաճել Երևանում կայացած Ստեփան Սարգսյանի գավաթի մրցաշարում։

«Հայաստանս». Արամ Mp3–ը նոր երգ է ներկայացրել Անկախության 35-ամյակին ընդառաջ։

Վայոց Ձորում՝ տան բակում, հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ գիշատիչ թռչուն։

Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը սեպտեմբերի 21–ին Էջմիածնից կբերվի Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։

Լույս աշխարհ է եկել Սոնա Ռուբենյանի երկրորդ բալիկը․ երգչուհին նշել է, թե ինչպես են անվանակոչել փոքրիկին։

Գրիգը և Սոնան հայտնել են իրենց ապագա երեխայի սեռը։

Չեմպիոնական գոտին գալիս է Հայաստան․ ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձել է RAF լիգայի չեմպիոն թեթևագույն քաշային կարգում։