Իսպանիայում դեռահաս է մահացել ԱԱ-2026-ում հավաքականի հաղթանակի տոնակատարությունից հետո

20.07.2026, 13:32
13-ամյա դեռահասը մահացել է  շատրվանի փլուզման հետևանքով

Իսպանիայում դեռահաս է մահացել ԱԱ-2026-ում հավաքականի հաղթանակի տոնակատարությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Իսպանիայում 13-ամյա դեռահաս է մահացել աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի տոնակատարության ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով, հայտնում է РБК-ն՝ հղում անելով Europa Press-ին, որն էլ իր հերթին հղում է արել քաղաքային իշխանություններին:

Միջադեպը տեղի է ունեցել իսպանական Սյուդադ Ռոդրիգո քաղաքի հրապարակում։ Դեռահասը բարձրացել է շատրվանի վրա այլ երիտասարդների հետ միասին, որոնք տոնում էին իսպանացիների հաղթանակը, երբ շատրվանը մասնակի փլուզվել է։ Դեռահասի վրա ընկել է քարերից մեկը։

Աղբյուրի տվյալներով՝ դեպքի վայր ժամանած ոստիկանությունը փորձել է օգնություն ցուցաբերել, սակայն դեռահասը ստացած վնասվածքներից մահացել է։ Հաղորդվում է նաև, որ ևս երեք մարդ ստացել է լուրջ վնասվածքներ։

Իսպանիան ԱԱ-2026-ի եզրափակչում լրացուցիչ ժամանակում հաղթել է Արգենտինային (1:0) և պատմության մեջ երկրորդ անգամ դարձել աշխարհի չեմպիոն: