Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «շատ շուտով պարտության կմատնի Իրանին»

16.07.2026, 10:28
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շատ շուտով պարտություն է կրելու Միացյալ Նահանգների հետ հակամարտությունում
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «շատ շուտով պարտության կմատնի Իրանին»

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա /. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շատ շուտով պարտություն է կրելու Միացյալ Նահանգների հետ հակամարտությունում։

Այս մասին հայտնում է ria.ru-ն։

«Շուտով մենք Իրանին պարտության կմատնենք։ Նրանք շատ շուտով կպարտվեն»,- ասել է Թրամփը Փենսիլվանիա նահանգում անցկացվող պաշտպանության և նորարարության գագաթնաժողովի շրջանակում անցկացված կլոր սեղանի ժամանակ։

Ամերիկյան զինվորականները հուլիսի 8-ից սկսած մի քանի փուլով հարվածներ են իրականացրել Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) պնդում էր, որ դա արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։ Իրանական կողմն էլ պատասխան հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին։