Այսօր 10 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

28.07.2026, 09:31
Վթարային աշխատանքներով պայմանավորված ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր 10 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․    Վթարային աշխատանքներով պայմանավորված ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը,  վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հուլիսի 28-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 18-38 Շենքերի , Վ.Շենգավիթ 10, 11 փ., Բագրատունյաց  2, 3, 4 Նրբ., Տարոնցի, Տարոնցու Նրբ., Արարատյան,  1-68 տների  ջրամատակարարումը:


«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։