Ի՞նչ պետք է լինի յուրաքանչյուր ընտանիքի տնային դեղատուփում. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Լավ համալրված տնային դեղատուփը կարող է օգնել արագ արձագանքել փոքր վնասվածքների և անհետաձգելի իրավիճակների դեպքում։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից նշում են, որ տնային դեղատուփը չի կարող փոխարինել բժշկական օգնությանը կամ բժշկի խորհրդատվությանը։
Ձեր տնային դեղատուփում ցանկալի է ունենալ․
Վիրակապման պարագաներ
- Ստերիլ վիրակապեր և անձեռոցիկներ
- Բինտ
- Սպեղանի /Լեյկոպլաստ/
Չափման միջոցներ
- Ջերմաչափ
- Ճնշաչափ
Վերքերի մշակման միջոցներ
- Մաշկի ախտահանման համար նախատեսված միջոց
- Ֆիզիոլոգիական լուծույթ՝ վերքը լվանալու նպատակով
Օժանդակ պարագաներ
- Մկրատ
- Ունելի /Պինցետ/
- Միանգամյա օգտագործման ձեռնոցներ
- Կաթոցիկ /պիպետկա/
Առաջին անհրաժեշտության որոշ դեղամիջոցներ
Ջերմիջեցնող և ցավազրկող դեղամիջոցներ (մեծահասակների և, անհրաժեշտության դեպքում, երեխաների համար)
Սորբենտներ /ակտիվացված ածուխ/
Բժշկի կողմից նշանակված և պարբերաբար օգտագործվող անհատական դեղամիջոցներ
Կարևոր է հիշել․
- Դեղատուփը պետք է պահել երեխաների համար անհասանելի վայրում։
- Պարբերաբար ստուգել դեղերի պիտանելիության ժամկետները և փոխարինեք ժամկետանց միջոցները։
- Դեղերը պահել մութ և սառ պայմաններում։

