Գազ չի լինի Երևանի Կենտրոնում և 4 մարզերի տասնյակ բնակավայրերում. հասցեներ և ժամանակացույց
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 28-ին և 29-ին կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի, ինչպես նաև Արմավիրի, Արարատի, Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
Գազանջատումներ Երևանում
Հուլիսի 28-ի ժամը 09:30-ից մինչև հուլիսի 29-ի ժամը 19:00-ը կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Փ․ Բյուզանդի, Մ․ Մկրտչյան, Մ․ Ադամյան, Հանրապետության փողոցներով և Տիգրան Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Գազանջատումներ մարզերում՝ հուլիսի 28-ին
- Արմավիրի մարզ (ժամը 10:00 - 18:00). Էջմիածին քաղաքի Չարենցի, Խորենացու, Թումանյան, Վազգեն Առաջինի, Պատկանյան, Կնունյանց, Բաղրամյան, Ալավերդյան, Վ․ Սարգսյան փողոցներ, Անդրանիկի թաղամաս, Արագածի զանգված, ինչպես նաև Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Աղավնատուն, Դողս, Արագած, Ծաղկալանջ, Շահումյան, Դաշտ, Մոնթեավան, Այգեշատ, Ամբերդ բնակավայրեր։
- Արարատի մարզ (ժամը 10:00 - 18:00). Վեդի քաղաք, ինչպես նաև Ուրցաձոր, Դաշտաքար, Գոռավան բնակավայրեր։
- Սյունիքի մարզ (ժամը 09:00 - 18:00). Կապան քաղաքի Գ․ Արզումանյան նրբանցքներ, Ձորք, Բաղաբերդ, Հալիձոր թաղամասեր։
- Լոռու մարզ.
- ժամը 10:00 - 19:00՝ Մեծավան բնակավայր (ամբողջությամբ), Օձուն բնակավայր (մասնակի)։
- ժամը 09:00 - 16:00՝ Դեբեդ բնակավայր։
«Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

