Ավելի վտանգավոր, քան fast food–ը. 5 առօրյա մթերքներ, որոնք առողջարար են «ձևանում»

25.07.2026, 18:37
Որոշ մթերքներ ունեն օգտակար և առողջարար «հեղինակություն», սակայն իրականությունը մի փոքր այլ է
Ավելի վտանգավոր, քան fast food–ը. 5 առօրյա մթերքներ, որոնք առողջարար են «ձևանում»
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Որոշ մթերքներ ունեն օգտակար և առողջարար «հեղինակություն», սակայն իրականությունը մի փոքր այլ է։ Դուք կարող եք ուտել այդ մթերքներն ամեն օր, բայց կազմվածքի համար դրանք այդքան էլ դրական չեն ազդի։ գրում է ks-yanao-ն։

Ավոկադո

Ավոկադոն, որը վերջին տարիներին առողջ ապրելակերպի սիրահարների շրջանում լայն տարածում է գտել, բնավ այնքան էլ անվտանգ չէ կազմվածքի համար։ Ամեն օր այն ուտելով՝ դուք կարող եք ոչ թե նիհարել, այլ մի քանի ավելորդ կիլոգրամ հավաքել։ Խոսքը չհագեցած ճարպերի մասին է, որոնք լի են կալորիաներով։ Փոքր չափաբաժնով այս մթերքն այրում է ճարպերը և օգտակար է առողջության համար, բայց միայն այն դեպքում, եթե առավոտյան կես ավոկադո ուտեք: Ամբողջ պտուղը նրանց համար է, ովքեր ցանկանում են քաշ հավաքել։

Մրգային սմուզիներ

Մրգային սմուզին չի կարելի առողջ համարել, եթե այն պատրաստված է քաղցր մրգերից և հատապտուղներից։ Սովորաբար, մեկ բաժակը մի քանի միրգ է պարունակում, իսկ դա քաղցրի չարաշահում է։ Սմուզիների սիրահարները կարող են մրգերը փոխարինել բանջարեղենով. դրանք շատ ավելի առողջարար են: Ավելի լավ է պատրաստել ձեր սեփական սմուզին։ Եթե խմիչք եք գնում, համոզվեք, որ արտադրողը այն չի քաղցրացնում տարբեր հավելումներով։

Յոգուրտներ

Չնայած յոգուրտները դասակարգվում են որպես դիետիկ ապրանքներ և առողջարար են՝ շնորհիվ մեծ սպիտակուցի պարունակության, սակայն որոշ արտադրողներ փորձում են մեծացնել արտադրանքի պահպանման ժամկետը և այն ավելի համեղ դարձնել՝ շաքար ավելացնելով, ինչը կազմվածքի թշնամիներից է։

Բանջարեղենային բուրգերներ

Վեգան բուրգերն առողջ ապրելակերպի սիրահարների համար, ովքեր կարոտում են արագ սննդի համը, համեղ տարբերակ է։ Բայց նույնիսկ այստեղ որոշ արտադրողներ դիմում են համային հնարքների՝ բանջարեղենից բացի ավելացնում են վերամշակված պանիր և տապակում ամեն ինչ։

Չեդեր պանիր

Կոշտ պանիրներն օգտակար են միայն փոքր քանակությամբ։ Դրանք պարունակում են վիտամիններ, որոնք ամրացնում են մազերը, եղունգները։ Բայց Չեդեր պանիրը, օրինակ, ունի շատ կալորիաներ։ Դուք կարող եք վայելել դրանք, բայց ոչ հաճախ: Եթե ցանկանում եք պանիր ուտել՝ առանց գոտկատեղը վնասելու, ապա անցեք ֆետա պանրի: