Զգուշացում․ Արարատի մարզում կիրականացվեն մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ

27.07.2026, 21:25
Վաղն առավոտյան Արարատի մարզում կիրականացվեն մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ
Զգուշացում․ Արարատի մարզում կիրականացվեն մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ 2026 թվականի հուլիսի 28-ին, առավոտյան՝ ժամը 07:00-ից, Վերին Դվին, Դվին, Նորաշեն, Հնաբերդ և Գետազատ բնակավայրերի հարակից տարածքներում իրականացվելու են օդային (ավիացիոն) քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով, հաղորդում է Էկոնոմիկայի նախարարությունը։

Նախարարությունը խնդրում և հորդորում է․ 

  • սրսկման օրը մեղվաընտանիքները ժամանակավորապես տեղափոխել կամ պահել անվտանգ վայրում,

  • խուսափել գյուղատնտեսական կենդանիներին սրսկվող տարածքներ արածեցման տանելուց,

  • հնարավորության դեպքում սահմանափակել մարդկանց ներկայությունը սրսկվող տարածքներում մինչև աշխատանքների ավարտը,

  • պահպանել անվտանգության կանոնները և հետևել համայնքային պատասխանատուների ցուցումներին։