Դուք ստանում եք նախազգուշացում Ձեր ոչ կոռեկտ ու «ամբարտավան» պահվածքի համար. ԱԺ-ում իրավիճակը լարվեց (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/․ Ազգային ժողովում իրավիճակը լարվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանի ելույթից հետո, երբ նա ՔՊ-ական պատգամավորներին մեղադրեց պատերազմի և զոհերի հաշվին իշխանություն պահելու ու բարեկեցության հասնելու մեջ։
«Սա է այս իշխանության դեմքը՝ զոհեր, կորուստներ և պարգևավճարներ», - ասաց Ղազարյանը ԱԺ ամբիոնից։
Ելույթից հետո «Քաղաքացիական պայմանագիր» ԱԺ փոխնախագահ, խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը նախազգուշացում արեց Ղազարյանին։
«Դուք ստանում եք նախազգուշացում Ձեր ոչ կոռեկտ ու «ամբարտավան» պահվածքի համար», - ասաց Կոնջորյանը։
Վիճաբանություն սկսվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և ՔՊ-ական պատգամավորների միջև, և պատգամավորները դուրս կան ԱԺ միջանցք։

