Աբովյան քաղաքում հատուկ կացարան կկառուցվի ՀՀ-ում ապաստան հայցող անձանց համար

13.08.2026, 15:51
Աբովյան քաղաքում միջազգային չափանիշներին համապատասխանող նոր, հատուկ կացարան կկառուցվի ՀՀ-ում ապաստան հայցող անձանց համար
Աբովյան քաղաքում հատուկ կացարան կկառուցվի ՀՀ-ում ապաստան հայցող անձանց համար

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Կոտայքի մարզում կկառուցվի ՀՀ-ում ապաստան հայցող անձանց համար նախատեսված, միջազգային չափանիշներին համապատասխանող նոր, հատուկ կացարան

Կառավարությունը որոշել է ՀՀ սեփականություն հանդիսացող 313,219,658 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Շուշի թաղամաս 4 հասցեում գտնվող բնակելի կացարանը, կաթսայատունը և դրանց զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար հատկացված 2 հա հողամասը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին։ 

Ըստ հիմնավորման՝ անշարժ գույքն օգտագործվելու է ՀՀ-ում ապաստան հայցող անձանց համար նախատեսված, միջազգային չափանիշներին համապատասխանող նոր, հատուկ կացարան կառուցելով նպատակով։