Փաշինյանն արձագանքել է Ալիևի` Մեծամորի ատոմակայանի հնարավոր փակման մասին հայտարարությանը

13.08.2026, 14:57
Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մեծամորի ատոմակայանի հնարավոր փակման մասին հայտարարությանը
Փաշինյանն արձագանքել է Ալիևի` Մեծամորի ատոմակայանի հնարավոր փակման մասին հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մեծամորի ատոմակայանի հնարավոր փակման մասին հայտարարությանը։

«Մեծամորի ատոմակայանի փակման թեման, այսինքն՝ շահագործման ժամկետի ավարտի թեման, արձանագրված է այդ թվում Հայաստանի միջազգային պայմանագրերում, որոնք կնքվել են մեզնից առաջ», - ասաց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։

Նա նաև նշեց, որ ներդրողների՝ Հայաստանում ԱԲ ոլորտում նոր գործարաններ կառուցելու պլանները ստիպում են Հայաստանին վերանայել գործող էներգետիկ ռազմավարությունները՝ նոր պայմաններին համապատասխան կարողություններ ունենալու համար։

Այդուամենայնիվ, վարչապետը հստակեցրեց, որ Հայաստանի հիմնական ռազմավարությունն էներգետիկ 100 տոկոսանոց անկախության ապահովումն է՝ հաշվի առնելով նաև արևային և կուտակիչ կայանների զարգացման ռեսուրսները։

«Բայց սա չի նշանակում, որ մենք էլեկտրաէներգիայի միջազգային առևտրից դուրս ենք մնալու: Երբեմն կարող ենք մենք արտահանել, երբեմն՝ ներկրել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն, գործակցություն, այդ թվում՝ էլեկտրաէներգիա արտահանելու և ներմուծելու մասով, ինչպես մնացած բոլոր երկրների հետ՝ Թուրքիայի, Իրանի, Վրաստանի հետ և այդպես շարունակ»,- նշեց Փաշինյանը:

Կարդացեք նաև․ Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ, որը չի որոշում ոչ ՀՀ–ի, ոչ Ադրբեջանի, ոչ էլ որևէ այլ կառավարություն․ ՔՊ-ական պատգամավորն՝ Ալիևին