Խոշոր ավտովթար՝ «Դալմա Գարդեն Մոլ»–ի մոտ․ բախվել են Ford Fusion–ը և Ford Mustang–ը, վերջինս բախվել է երկաթե էլեկտրասյանը

03.07.2026, 16:58
Խոշոր ավտովթար՝ «Դալմա Գարդեն Մոլ»–ի մոտ
Խոշոր ավտովթար՝ «Դալմա Գարդեն Մոլ»–ի մոտ․ բախվել են Ford Fusion–ը և Ford Mustang–ը, վերջինս բախվել է երկաթե էլեկտրասյանը

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15։40-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի դիմաց, բախվել են «Ford Fusion» և «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա։

Վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։