Սոչիի օդանավակայանում ուշանում է 94 չվերթ, այդ թվում՝ դեպի Երևան և Երևանից

07.07.2026, 11:23
Սոչիի օդանավակայանում ուշանում են չվերթեր դեպի Երևան և Երևանից
Սոչիի օդանավակայանում ուշանում է 94 չվերթ, այդ թվում՝ դեպի Երևան և Երևանից

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Սոչիի միջազգային օդանավակայանում ուշանում է 94 չվերթ, այդ թվում՝ չվերթեր դեպի Երևան և Երևանից, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օնլայն չվացուցակի տվյալներին:

Գործակալության տվյալներով՝ մեկնման համար ուշանում է 39 չվերթ, որոնց թվում՝ մեկ չվերթ դեպի Երևան: Ժամանման համար ուշանում է ևս 55 չվերթ, այդ թվում՝ մեկ չվերթ Երևանից:

Ուշանում են նաև չվերթեր դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Ուֆա, Անթալիա, Թբիլիսի, Բաթումի, Բիշքեկ և այլ ուղղություններով: