Երևանի կենդանաբանական այգու մոտ տրոլեյբուսը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են ավտոբուսի վրա

04.07.2026, 13:43
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում
Երևանի կենդանաբանական այգու մոտ տրոլեյբուսը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են  ավտոբուսի վրա

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 10:30-ի սահմաններում, Մյասնիկյան Պողոտայում՝ Երևանի կենդանաբանական այգու մոտ Ռաջու Հ․-ն վարելով Տ1 երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսը սնուցման հոսանքընդունիչ ձողը (շտանգա) վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են Արամ Ա․-ի վարած, թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսի վրա։

Ինչպես հայտնում է աղբյուրը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։