Երևանի կենտրոնում կբարեկարգվի Մոսկովյան պուրակը, Վայոց Ձորում Մեղրի փառատոն կանցկացվի, շաբաթվա լավ լուրերը
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (հունիսի 29–հուլիսի 3) լավ լուրերի ընտրանին։
Եվ այսպես․․․
Երևանի կենտրոնում կբարեկարգվի Մոսկովյան պուրակը։
Ութ հայ շախմատիստներ ընդգրկվել են տարբեր անվանակարգերում ՖԻԴԵ-ի հուլիսյան վարկանիշային աղյուսակների լավագույն 100-ում։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է զվարճանում գորշ արջը։
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը երկարաձգել է պայմանագիրը հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ մինչև 2027 թվականը։
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի։
Նավասարդ տոնը վերականգնվեց՝ որպես ազգային ավանդույթների, մշակույթի և միասնության օր։
Վայոց Ձորում առաջին անգամ կանցկացվի «Եղեգիս Ֆեստ» մեղրի փառատոնը։

