Սուրենյանը հերքել է Եվրոպայում շոգի մասին կեղծ քարտեզը. Հայաստանը «զովության կղզի» չէ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/Նովոստի Արմենիա/․ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հերքել է համացանցում տարածվող քարտեզը, ըստ որի՝ Հայաստանն ու Վրաստանը «զովության կղզի» են Եվրոպայում տիրող ծայրահեղ շոգի ֆոնին։
Արդեն մի քանի օր է, երբ համացանցում տարածվում է այս կեղծ քարտեզը, թե իբր ամբողջ Եվրոպան և Ռուսաստանի եվրոպական մասը շոգի մեջ այրվում է, և Հայաստանն ու Վրաստանն էլ «զովության կղզին» են ամբողջ այրվածնքերի մեջ։ Էլ չեմ ասում` այս խայտառակ քարտեզը` Սյունիքը կտրտված», - ասել է Սուրենյանը Facebook-յան իր էջում հրապարակած տեսանյութում։
Նա նշել է, որ ինֆորմացիան կեղծ է, և նման բան չկա։
«Եվրոպայում օդի ջերմաստիճանը նվազել է, միայն ջերմային ֆոնը պահպանվում է Իսպանիայում և Ֆրանսիայի հարավում», - նշել է Սուրենյանը։

