Քամու հետևանքով տապալվել են ծառեր, պոկվել էլեկտրալարեր. ՆԳՆ-ն արձագանքել է ահազանգերին (ՖՈՏՈ)

04.07.2026, 10:43
Քամու հետևանքով  թուլացել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր, թեքվել էլեկտրական սյուներ, փակվել ճանապարհներ. ՖՈՏՈ
Քամու հետևանքով տապալվել են ծառեր, պոկվել էլեկտրալարեր. ՆԳՆ-ն արձագանքել է ահազանգերին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 3-ին՝ ժամը 21:53-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքում և Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում։

Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը՝ հավելելով, որ քամու հետևանքով վնասվել են շինությունների կառուցատարրեր, թուլացել տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր, թեքվել էլեկտրական սյուներ, պոկվել էլեկտրալարեր, փակվել ճանապարհներ։

Նշվում է, որ տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված կառուցատարրերի ապամոնտաժման, տարածքի սահմանազատման և այլ համապատասխան աշխատանքներ։

деревья

деревья