Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

06.07.2026, 09:51
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։

Այս մասին հայտնում է Արմենպրեսը։

Հուլիսի 17-ին նա կդառնար 65 տարեկան։

Արտիստի մահվան մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է նրա ընկերոջից՝ Հարություն Բոգարյանից։

«Երեք օր էր՝ հիվանդանոցում էր։ Այսօր առավոտյան ժամը 03։55-ին սիրտը կանգ է առել»,- նշել է Հարություն Բոգարյանը։

 Արտաշես Ալեքսանյանը ծնվել է 1961 թվականին Երևանում, օրեր անց՝ հուլիսի 17-ին կդառնար 65 տարեկան։ 

1978 թվականին ավարտել է Լենինականի ֆիզիկամաթեմատիկական թեքումով թիվ 33 միջնակարգ դպրոցը։

1982-1984 թվականներին սովորել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիայում՝ Խորեն Աբրահամյանի ղեկավարությամբ։

1984-1988 թվականներին՝ Մոսկվայի համամիութենական պետական կինոինստիտուտում` Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ։

1988-1990 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան։

1992-1994 թվականներին եղել է Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասան։

Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում՝ «Մի վախեցիր», «Poker.am», «Գարեգին Նժդեհ»,«Ռուսական տապան»,«Հատուկ նշանակության ջոկատ», «Մեդալի հակառակ կողմը»..