Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը (ՎԻԴԵՈ)

06.07.2026, 10:05
Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը. ՎԻԴԵՈ

Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այս պահին խուզարկություն է իրականացվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը, հայտնել է նրա մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։

«ԱԱԾ դիմակավորված անձինք նույնիսկ փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել Գագիկ Ծառուկյանի տուն», - գրել է Տոնոյանը Facebook-յան իր էջում։

Նա նշել է, որ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։

Փաստի առնչությամբ «Նովոստի Արմենիա»-ն հարցում է ուղարկել Քննչական կոմիտե։