Քննչական կոմիտեն մեկնաբանել է Գագիկ Ծառուկյանի տանն իրականացվող ուժայինների գործողությունները

06.07.2026, 10:29
Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ. Քննչական կոմիտե
Քննչական կոմիտեն մեկնաբանել է  Գագիկ Ծառուկյանի տանն իրականացվող ուժայինների գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․Քննչական կոմիտեն մեկնաբանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանն իրականացվող խուզարկության անցկացումը։

«Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, ավելի ուշ հանդես կգանք պաշտոնակյան հաղորդագրությամբ», - հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը` պատասխանելով «Նովոստի Արմենիա»-ի հարցմանը։

Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։