Կրիշտիանու Ռոնալդուն հուզվել է Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո (ՎԻԴԵՈ)

07.07.2026, 12:44
Ռոնալդուն հուզվել է Իսպանիայի հետ հանդիպումից հետո․ ՎԻԴԵՈ
Կրիշտիանու Ռոնալդուն հուզվել է Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հուզվել է աշխարհի առաջնության շրջանակում երեկ կայացած Պորտուգալիա-Իսպանիա խաղի ավարտից հետո։

Պորտուգալիայի և Իսպանիայի միջև կայացած դիմակայությունն ավարտվել է իսպանացիների հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 90+1-րդ րոպեին խփել է Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Միկել Մերինոն։

Ավելի վաղ Ռոնալդուն հայտարարել էր, որ այս առաջնությունը նրա կարիերայում վերջինն է։