Սյունիքում գայլը հարձակվել է մարդկանց վրա. տուժել է վեց մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա

08.07.2026, 23:01
Հոսպիտալացված վեց անձանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր
Սյունիքում գայլը հարձակվել է մարդկանց վրա. տուժել է վեց մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ 6 մարդ է տուժել, այդ թվում՝ 2-ամյա երեխա Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում գայլի հարձակումից։

Ինչպես հաղորդում է Syunik News-ը, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 8-ին։

Syunik News -ի տեղեկություններով՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ, որոնց թվում է նաև 2-ամյա երեխա։

«Գորիս» բժշկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Արև Աբելյանը հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել Քարահունջ գյուղից մինչև Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս տանող ճանապարհի տարբեր հատվածներում։

Նրա խոսքով՝ հոսպիտալացված վեց անձանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։

Syunik News -ի տեղեկություններով՝ դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու էկոպարեկները։ Այս պահին իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ գայլերի ոհմակին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։

Հանգամանքները ճշտվում են։