Վաղը գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանի, Գյումրիի և Կապանի մի շարք հասցեներում
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի-Արմենիա /․ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հայտնել է ՀՀ-ում որոշ բնակավայրերի հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցման մասին։
Ըստ տրամադրած հաղորդագրության, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 15, 17, 19, Փափազյան փողոցի թիվ 25, 26, 27, 27/1, 29, Հ. Էմինի փողոցի թիվ 80, 82, Վաղարշյան փողոցի թիվ 26, Ռիգայի փողոցի թիվ 126 բազմաբնակարան շենքերի, Վ. Այգեկցու փողոցի թիվ 36-ից 66, Հ. Էմինի փողոցի թիվ 60-ից 117, Մանուշյան փողոցի թիվ 36/2-ից 71 հասցեների առանձնատների գազասպառողների,
ժամը 10:30-ից մինչև ժամը 16:00-ն՝ Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների փողոցի թիվ 19, 21, 23 հասցեների առանձնատների գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի 2-րդ, 4-րդ փողոցների, Շչեդրինի փողոցի թիվ 5ա, 7ա բազմաբնակարան շենքերի, Շիրակշին 3-րդ բանավանի, Չայկովսկու փողոցի մի հատվածի (մինչև Թամանյան փողոց) և հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կապան քաղաքի, Թումանյան, Չարենցի, Ա. Մանուկյան, Գ. Նժդեհի, Ազատամարտիկների, Մ. Ստեփանյան փողոցների, Գ. Նժդեհի, Ազատամարտիկների նրբանցքների, Վաչագան, Բաղաբուրջ թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
«Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները»,-նշվում է հաղորդագրության մեջ։

