Հրդեհ՝ ռեստորանային համալիրում․ այրվել են խոհանոցի և թոնրատան տանիքները

08.07.2026, 12:06
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի ռեստորանային համալիրի մյուս հատվածներ
Հրդեհ՝ ռեստորանային համալիրում․ այրվել են խոհանոցի և թոնրատան տանիքները

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 8-ին՝ ժամը 05։07-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։57-ին, մարվել՝ 06։40-ին։ Այրվել են խոհանոցի և թոնրատան տանիքները՝ ընդհանուր մոտ 120 քմ և կենցաղային իրեր», - նշված է հաղորդագրության մեջ։

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի ռեստորանային համալիրի մյուս հատվածներ։