Արեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվեց

10.07.2026, 10:07
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվել է
 Արեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվեց
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Տիրայր Կարապետյանը։

«Դատարանն ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը, 2 ամսով կալանքը որպես խափանման միջոց ընտրվել է Արեգնազ Մանուկյանի նկատմամբ»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել էր։

«Քրեական վարույթի շրջանակում Ա.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը) », - «Նովոստի-Արմենիա» -ին հայտնել են Քննչական կոմիտեից։

Մանուկյանը նախկինում հարցաքննվել էր «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի գործի շրջանակում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացրել նրա բնակարանում, որից հետո նա կանչվել էր հարցաքննության՝ որպես վկա։