Մխիթար Հայրապետյանն ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարության կազմում. Փաշինյան

09.07.2026, 18:57
Փաշինյանը անդրադարձել է քննարկումներին, թե Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը չի վերանշանակվելու պաշտոնում
Մխիթար Հայրապետյանն ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարության կազմում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է քննարկումներին, թե Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը չի վերանշանակվելու պաշտոնում:

«Մխիթար Հայրապետյանը քննարկումների արդյունքում ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարության կազմում», - ասաց Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ:

Վարչապետը պատասխանել է նաև Ալեն Սիմոնյանի քաղաքական ապագայի վերաբերյալ հարցին՝ ընդգծելով, որ «քաղաքական ճակատագրի» մասին խոսք լինել չի կարող։

«Ալեն Սիմոնյանի քաղաքական ճակատագրի մասին խոսք չի կարող լինել, քանի որ խոսքը քաղաքական ճակատագրի մասին չէ. խոսքը հետագայում նրա ներգրավվածության ձևաչափի մասին է: Հիմա քննարկում ենք, մտածում ենք, լուծումներ կլինեն, դրա մասին կտեղեկացնենք», - նշեց Փաշինյանը: