Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով. Երևանում կլինի +38
13.07.2026,
12:23
Հուլիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ-ում հուլիսի 13-ի, 16-ի և 17-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին հայտնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի մամուլի ծառայությունը։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 13-17-ի առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-14-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Արարատյան դաշտում նշված օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

