Ջազ՝ թանգարանների բակերում. Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ» 7-րդ փառատոնը

25.08.2026, 14:09
Օգոստոսի 28–31-ը Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ. հայը ջազում, ջազը բակում» 7-րդ փառատոնը
Ջազ՝ թանգարանների բակերում. Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ» 7-րդ փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 28–31-ը Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ. հայը ջազում, ջազը բակում» 7-րդ փառատոնը, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:

«4 օր, 4 համերգ՝ Գյումրու թանգարանների բակերում» խորագրով նախաձեռնությունն առաջին անգամ իրականացվել է 2017 թվականին։ Փառատոնի առանձնահատկությունն այն է, որ ջազային համերգներն անցկացվում են Գյումրու թանգարանների և մշակութային հաստատությունների բակերում՝ քաղաքը վերածելով բացօթյա համերգային հարթակի»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նախաձեռնությունը միավորում է մշակույթի տարբեր ոլորտներ՝ ջազային երաժշտությունը ներկայացնելով թանգարանային միջավայրում։ Այս ձևաչափը հնարավորություն է տալիս մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակմանն ուղղված աշխատանքները համադրել ժամանակակից երաժշտական մշակույթի հետ։

Փառատոնը նպաստում է նաև ջազային երաժշտության հասանելիության ընդլայնմանն ու տարածմանը երաժշտասեր հանրության շրջանում:

Կարդացեք նաև. Հարյուրավոր արտիստներ մեկ բեմում հանդես կգան հայկական պարի միասնական կատարմամբ. Երևանում կանցկացվի «Գութան» փառատոնը