Շաբաթվա լավ լուրերը․ Եվրոպայի ամենաբարձր գագաթի նվաճում, «Ջիմի–Ջիմի» նոր սիթքոմ և բացառիկ ցուցադրություն Պատմության թանգարանում

07.09.2024, 11:17
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (սեպտեմբերի 2–6–ը) ամենադրական և լավ լուրերի ընտրանին
Շաբաթվա լավ լուրերը․ Եվրոպայի ամենաբարձր գագաթի նվաճում, «Ջիմի–Ջիմի» նոր սիթքոմ և բացառիկ ցուցադրություն Պատմության թանգարանում

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (սեպտեմբերի 2–6–ը) ամենադրական և լավ լուրերի ընտրանին։

Եվ այսպես․․․

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը հաղթեց Աբու Դաբիի միջազգային մրցաշարում։

Նախորդ շաբաթ Հրազդանում որպես անհետ կորած որոնվում էր 14–ամյա Հռիփսիմե Ավագյանը։ Բարեբախտաբար երեխան հայտնաբերվեց հաջորդ օրը։

Hayat Project-ը Արցախին նվիրված նոր երգ ներկայացրեց՝ «Ես Քո Արցախն եմ, Դու Իմ Հայաստանը»։

 Երգչուհի Գայա Արզումանյանը Instagram-ի իր էջում կիսվեց տեսանյութով, որտեղ երգչուհու սիրելին անակնկալ կերպով նրան ամուսնության առաջարկություն է արել։

Ներկայացրեցինք հոդված, որում պատմում ենք, թե որ կենդանակերպի նշաններին է սպասվում անակնկալ սեպտեմբերին։

Հայ զինծառայողները նվաճեցին Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթ Էլբրուսը։

Նախորդ շաբաթ ՎՏԲ–Հայաստան Բանկի հետ newsarmenia.am կայքում վերաթողարկեցինք «Լավ լուրերի» ժապավենը։ Այժմ Newsarmenia.am կայք այցելելիս յուրաքանչյուր օգտատեր հնարավորություն է ստանում սեղմել լավ լուրերի կոճակն ու տեսնել օրվա միայն դրական պատկերը։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում արձանագրվեցին հազվագյուտ հայկական մուֆլոններ։

Հայաստանում պաշտոնապես կնշվի Հայրերի օրը։ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկեց նախագիծը։

Երևանցիներին առաջարկվեց ընտրել «Կասկադ» համալիրի արդիականացման երկու տարբերակներից մեկը։

Երևանի կենտրոնում Շառլ Ազնավուրի 100–ամյակին նվիրված ֆիլմ կցուցադրվի։

Իսպանիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ըմբիշ Աշոտ Խաչատրյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ առաջնության եզրափակիչ։

Հրաձիգ Գոռ Խաչատրյանը ոսկե մեդալ նվաճեց Չեխիայում ընթացող հրաձգության Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։

Սեպտեմբերի 28-ին տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, կվերաօծվի Մայր Տաճարը։

Նկարահանվում է նոր սիթքոմ՝ Ռաֆայել Երանոսյանի և Արմուշի մասնակցությամբ, որը կկոչվի «Ջիմի–Ջիմի»։

Աշխարհահռչակ իսպանացի օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն երևանյան այցին ընդառաջ հայտարարեց, որ անհամբեր սպասում է Հայաստան այցին։

Հենրիխ Մխիթարյանը հաղթեց Թարեմիին՝ ոտքի բոուլինգի չելենջում։

Հայաստանում պեղումների ժամանակ եկեղեցի է հայտնաբերվել։

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը զբաղեցրեց 4-րդ տեղը Աշխարհի երիտասարդական առաջնությանը։

Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի պատմության թանգարանում բացվելու է Հայաստանի համար աննախադեպ ցուցադրություն՝ «Մայր աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով:

ՀՀ մարզերում սպորտային համալիրներ կկառուցվեն, որոնք կներառվեն  լողավազան, ֆիթնես սրահներ և մարմնակրթության համար նախատեսված այլ սրահներ։